Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կառավարության ղեկավարն ընդունել է Հայաստանի գործարարներին

Կառավարության ղեկավարն ընդունել է Հայաստանի գործարարներին
14.05.2014 | 16:40

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին:

Վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է տնտեսվարող սուբյեկտների դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում: «Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարևորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում», - ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Աբրահամյանը գործարարների հետ քննարկել է մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում արծարծվել են բազմաբնույթ հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն:

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ